Բարի գալուստ

Ով ենք մենք և ինչ ենք առաջարկում

Մենք «Գ Ի Տ Ե Լ Ի Ք»-ն ենք՝ կիրակնօրյա դպրոց Բեռլինում։ Յուրաքանչյուր կիրակի, մեզ մոտ տեղի են ունենում հայոց լեզվի և մշակութային դասեր։ Մեր դպրոցում միավորվում են սովորելու և գիտելիքներն ու ունակությունները փոխանցելու հաճույքը՝ դառնալով կյանքի մի կարևոր մաս։ Մեր աշակերտները երեխաներ և պատանիներ են հայկական Սփյուռքից, ինչպես նաև մեծահասակներ, ովքեր հայերեն գրելու, կարդալու և հասկանալու ցանկություն ունեն։

alt

Հայկական մշակույթ ասելով նկատի ունենք խորը կապ պատմության, ավանդույթների, արվեստի և երաժշտության հետ, որոնք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող հայերի կողմից պահպանվում, զարգացվում և փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Այսպիսի գիտակցությամբ են ձևավորվում մեր մշակութային դասերը։ Մանկական երգչախմբի դասընթացներն իրենցից ներակայացնում են պրոֆեսիոնալ երգեցողության դասեր, որին զուգահեռ տեղի է ունենում ձայնի անհատական մշակում։

Բացի դրանից գերմաներենով տեղի են ունենում մաթեմատիկայի դասեր, որոնք ուղղված են բոլոր այն աշակերտներին և ծնողներին, ովքեր ավելին են ուզում, քան սովորական մաթեմատիկայի դասն է։ Մենք զարգացնում և խորացնում ենք տրամաբանական և կառուցվածքային մտածողությունը՝ նաև տալով դպրոցական դասերին սահուն ընթացք։

Լիլիթ Հակոբյան և Մասիս Առաքելեան

© 2018 Philipp Beckmann

Last updated Fri, 23.11.2018, rev 64abb3c

Built with GNU/Emacs and powered by Debian Linux

Validate HTML

Impressum | Datenschutz